Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 43-ի

Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 43-ի

Կիրակի Ֆիլիպիններին պատուհասած «Ագատոն» («Մեգի») արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 43-ի. հայտնում է երկրի Աղետների հետևանքների վերացման և ռիսկերի նվազեցման ազգային խորհուրդը. փոխանցում է RIA Novosti-ն։

Եվս 8 մարդ տուժել է, 7-ը՝ անհետ կորել։ Բնության տարերքի հարվածի տակ է հայտնվել երկրի 26 նահանգի ավելի քան 580 հազար բնակիչ։ Ավելի քան 42 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը։

Փոթորիկն ուղեկցվել է հեղեղումներով և սողանքներով, ավերվել են մի քանի կամուրջներ ու ճանապարհներ։ Երեքշաբթի փոթորկի ուժը թուլացել է։