Նյու Յորքի մետրոյի հրաձիգի մասին տեղեկության համար ԱՄՆ իշխանությունները պարգևավճար են խոստացել

Նյու Յորքի մետրոյի հրաձիգի մասին տեղեկության համար ԱՄՆ իշխանությունները պարգևավճար են խոստացել

ԱՄՆ իշխանությունները 50 հազար դոլար պարգևավճար են խոստացել Նյու Յորքի մետրոյում երեկ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողի մասին տեղեկություն հայտնողին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքի ոստիկանության հետախուզական բաժնի պետ Ջեյմս Էսսիգը, փոխանցում է RIA Novosti-ն։

Դեպքը տեղի էր ունեցել երեքշաբթի առավոտյան, Բրուկլինի 36th Street մետրոկայարանում։ Ինչպես արդեն հայտնել ենք, միջադեպի հետևանքով կա 24 տուժած։

Դեպքից անմիջապես հետո հայտարարվել էր հետախուզում, կարճ ժամանակ անց ոստիկանությունը դեպքի վայրից մոտ 8 կմ հեռավորության վրա հայտնաբերել էր Արիզոնայի համարանիշով մեքենա, որում մարդ չի եղել։ Ներկայում իրավապահները փնտրում են կասկածյալին՝ 62-ամյա սևամորթ տղամարդու, ով ենթադրաբար վարձակալել է այդ ֆուրգոնը Ֆիլադելֆիայում։