Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

ԲԴԽ-ն այսօր մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։

Նշենք, որ ըստ այս որոշման՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրգործերը վերամակագրման հանձնելուն, որով խախտվել է դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, իր իրավասությանը վերապահված դատական գործերը քննելու և լուծելու, գործերի դատական քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջները:

Նշենք նաև, որ դադարեցվեցին դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։