ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ

ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ

Այսօր հանդիպել եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Խորհուրդը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։

Ծանոթանալուց հետո քննարկել ենք ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրները, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները ոլորտում առկա առաջնահերթությունների վերաբերյալ։

Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության պլանավորման ու խնդիրների թիրախավորման համար խորհրդի անդամները ներկայացրել են շատ օգտակար առաջարկություններ, որոնք կիրացվեն Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներում»։