ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է, հաղորդել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Կողմերը հանդիպել են Օմանում՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունները։
Ինչպես բանակցությունների նախորդ երկու փուլերում, Իրանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը։
ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ` մայիսի 3-ին: