Թրամփը Ռուսաստանին սպառնում է բանկային պատժամիջոցներով

Թրամփը Ռուսաստանին սպառնում է բանկային պատժամիջոցներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ռուսաստանին բանկային պատժամիջոցներով Ուկրաինայի տարածքի հրետակոծությունից հետո։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար «ոչ մի պատճառ չկա» «հրթիռներ արձակելու» Ուկրաինայի վրա։

«Սա ինձ մտածելու տեղիք է տալիս, որ գուցե նա չի ուզում դադարեցնել պատերազմը... և նրա հետ պետք է այլ կերպ վարվել՝ բանկային, թե՞ երկրորդական պատժամիջոցների միջոցով»։ — գրել է Թրամփը։

Ապրիլի 24-ին, հինգշաբթի օրը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «շարունակում են հարվածել ռազմական և մերձռազմական թիրախներին»՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից սահմանված խնդիրների շրջանակներում։