ՆԳՆ աշխատակիցը սպանել է, այնուհետև մասնատել ընկերոջը (տեսանյութ)

ՆԳՆ աշխատակիցը սպանել է, այնուհետև մասնատել ընկերոջը (տեսանյութ)

Պոդոլսկում սպանության մեղադրանքով բերման են ենթարկել ՆԳՆ քննիչին:

Ոստիկան Ստանիսլավ Դենիսովը Կրասնոդարից տեղափոխվել է մերձմոսկովյան Պոդոլսկ։ Նա որոշել է նշանակումը նշել ընկերոջ հետ, սակայն ավարտվել է կոնֆլիկտով։ Դենիսովը սպանել է ընկերոջը, իսկ հետո որոշել ազատվել դիակից։ Նա սղոց է բերել բնակարան ու մասնատել դիակը։

Սպանվածի մայրը հայտարարություն է գրել, երբ որդին դադարել է պատասխանել զանգերին։ Մարտի 10-ին քաղաքում ոտք են գտել, ԴՆԹ փորձաքննություն են արել, հետո ամեն ինչ ի մի է եկել։

Նրանք սկսեցին պարզել, թե որտեղ և ով է վերջին անգամ տեսել սպանվածին, բոլոր ճանապարհները տանում էին դեպի ՆԳՆ նորաթուխ քննիչ՝ Ստաս Դենիսովը։ 

Մարտի 25-ի գիշերը Ցիոլկովսկի փողոցի բնակարաններից մեկում ոստիկանը բերման ենթարկվեց։ Տանը հայտնաբերել են սղոց և արյան հետքեր։

Տեղեկությունների համաձայն, ՆԳՆ աշխատակիցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որտեղ ծառայել է մեկ ամսից էլ քիչ։

(+18)Տեսանյութը՝ այստեղ