Բախումներ փողոցում ոստիկանների հետ. տասնյակ մարդիկ վիրավորվել են (տեսանյութ)

Բախումներ փողոցում ոստիկանների հետ. տասնյակ մարդիկ վիրավորվել են (տեսանյութ)

Ֆրանսիական Սեն-Սոլենում՝ ջրամբարի կառուցման դեմ բողոքի ցույցերի պատճառով, տասնյակ մարդիկ վիրավորվել են ոստիկանության հետ բախումների ժամանակ։
  
Նրանցից երեքի կյանքին վտանգ է սպառնում, ևս երեքը՝ անգիտակից վիճակում է, մեկ ցուցարար ունի ոտքի բաց կոտրվածք. ասել է ակցիայի կազմակերպիչների ներկայացուցիչ Լենա Լազարը։
  
Նրա խոսքով՝ վնասվածքները ստացել են ռետինե նռնակներով և գազային նռնակներով, որոնք ուժայինները օգտագործում են ամբոխը ցրելու համար։
  
Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ ցուցարարների թվում եղել են ագրեսիվ սադրիչներ, որոնք պայթուցիկ են օգտագործել։ Իշխանությունների տվյալներով՝ ցույցին մասնակցում է 6000 մարդ։

Տեսանյութը՝ այստեղ