Ռուսաստանը ոչ մեկին անվճար գազ չի մատակարարի. Պեսկով

Ռուսաստանը ոչ մեկին անվճար գազ չի մատակարարի. Պեսկով

Ռուսաստանը, ակնհայտ է, մտադիր չէ իր բնական գազը ոչ ոքի անվճար մատակարարել։ Այս մասին մայիսի 20-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Regnum-ը։

«Մենք տեղեկություն չունենք այն բոլոր ընկերությունների մասին, որոնց հետ «Գազպրոմ»-ը պայմանագրեր ունի», - ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով ֆիննական «Գասում» ընկերության հայտարարությունն առ այն, որ ինքը պատրաստ չէ ռուսական գազի համար վճարել ռուբլով:

Միաժամանակ Պեսկովը նշել է, որ ռուսական գազի մատակարարման պայմանագրերի մանրամասները պետք է ճշտվեն «Գազպրոմ»-ի հետ։

«Բայց ակնհայտ է, որ ոչ ոք ոչ ոքի անվճար ոչինչ չի մատակարարի»,- ընդգծել է նա։