ՀՈԱԿ-ը թիրախավորվում է «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից․ Բեգոյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Երևանի կանաչապատման մասին «Ազգային առաջընթաց» խմբակցությունն է խոսում, որը, վստահաբար, ունի քաղաքական ենթատեքստ։ 

«Ակնհայտ թիրախավորված է ՀՈԱԿ-ը. խոսում են ինչ կարողանում են, խոսում են ոչ գրագետ, առանց հասկանալու հարցի բուն էությունը: Իսկ ինչ վերաբերվում է ծառահատումներին, ապա վստահեցնում եմ, որ չկա այդպիսի դեպք, որ ապօրինի ծառահատման կամ էտի դեպքում դիմել ենք ոստիկանություն»։

Մանրամասները տեսանյութում