«Կարմիր գծերը» բեռնաթափման քայլերից ընդամենը մեկն է․ փոխքաղաքապետ
Առանց բեռնաթափման իդեալական տրանսպորտային համակարգ գոյություն չունի։ Այսօր ժամանակին տրանսպորտի կանգառ չհասնելու պատճառը միայն խցանումները չեն, այլ նաև շարժակազմի սակավությունն ու առկա շարժակազմի հնամաշ լինելը։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Մենք բաժանել ենք հաճախ օգտվողի և ոչ հաճախ օգտվողի։ Մենք պետք է հասկանանք՝ միջինում ում հետ գործ ունենք, երբ նախագծում ենք այս կամ այն տրանսպորտային փաթեթը։ «Կարմիր գծերը» բեռնաթափման քայլերից ընդամենը մեկն է, և որոշակի առումով այն, այո, նպաստել է»,- ասաց փոխքաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում