Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի Truth սոցցանցի մյուս սեփականատերերից պահանջել է բաժնետոմսերը փոխանցել կնոջը

Blog Image

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Truth սոցիալական ցանցի համահիմնադիրներից մեկը՝ Ուիլ Ուիլքերսոնը, պնդում է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը ճնշում է գործադրել ընկերության մյուս համասեփականատերերի վրա՝ պահանջելով իրենց բաժնետոմսերը տրամադրել կնոջը՝ Մելանիա Թրամփին։ The Washington Post-ի փոխանցմամբ՝ Ուիլքերսոնը նաեւ բողոք է ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների դաշնային հանձնաժողովին՝ սոցիալական ցանցի սեփականատեր Trump Media & Technology Group (TMTG)-ի կողմից՝ արժեթղթերի մասին օրենքի խախտումների վերաբերյալ։

Ուիլքերսոնը համապատասխան բողոքը ներկայացրել է դեռեւս օգոստոսին, եւ թերթի հետ կապված իրավիճակի մասին խոսելուց հետո ազատվել է TMTG-ի առաջին փոխնախագահի պաշտոնից։ Ընկերությունը որոշումը պատճառաբանել է նրանով, որ նա առանց թույլտվության գաղտնի տեղեկատվություն է հրապարակել։

Ուիլքերսոնի խոսքով՝ ինքն անձամբ ականատես է եղել հեռախոսազրույցի, որի ընթացքում նախկին նախագահը պահանջել է TMTG-ի համահիմնադիր Էնդի Լիտինսկուց՝ իր մասնաբաժինը փոխանցել Մելանյա Թրամփին։ Լիտինսկին, ըստ Ուիլքերսոնի, չի ցանկացել անել դա, ինչից հետո Թրամփը որոշել է վրեժ լուծել եւ սպառնացել է «ոչնչացնել ընկերությունը», եթե իր պահանջները չկատարվեն։

Ավելի ուշ Լիտինսկին հեռացվել է տնօրենների խորհրդի կազմից։ Ինչպես նշում է թերթը, հայտնի չէ, արդյոք նա պահպանել է բաժնետոմսերի իր մասնաբաժինը թե ոչ:

Send