Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում ակտիվ գործողությունների մասին

Blog Image

Մենք ունենք պաշտպանական օգնության նոր փաթեթ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 725 միլիոն դոլարի չափով։ Սրանք շատ անհրաժեշտ բաներ են։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին։ 

Նա նշել է, որ շնորհակալ է ԱՄՆ նախագահին և ողջ ժողովրդին Ուկրաինային տված զինամթերքի համար։ 

«Մենք հետևողականորեն ոչնչացնում ենք ահաբեկիչների նյութատեխնիկական ապահովումը, նրանց պահեստներն ու շտաբները»,-իր ուղերձում նշել է Զելենսկին։ 

Ըստ նրա՝ ռուսական կողմի մարդկային կորուստները հասել են 65․000-ի։ 

«Նույնիսկ 100.000 զոհված ՌԴ քաղաքացիները Կրեմլին չեն հուշի ինչ-որ բան մտածելու։ Այս և վերջին օրերին մեր երկրի տարբեր շրջաններ ենթարկվեցին ռուսական հարձակումների։ Մասնավորապես՝ հրթիռների և իրանական անօդաչու սարքերի։ Հրթիռների և անօդաչուների մի մասը խոցվել է։ Բայց, ցավոք, ոչ բոլորը։ Ցավոք, կան ավերածություններ և զոհեր։ Մենք ամեն ինչ անում ենք թշնամու ավելի շատ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր խոցելու համար։ Անպայման կգա այն օրը, երբ մեր պետությունը կկարողանա հարյուր տոկոսով կատարել այս խնդիրը։ 

Ակտիվ գործողությունները շարունակվում են ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Դոնեցկի մարզում և Լուգանսկի մարզում շատ ծանր իրավիճակ է պահպանվում։ Ամենադժվարը Բախմուտի ուղղությունն է»,-ասել է Վլադիմիր Զելենսկին։ 
 

Send