Սրտաբան Քսենիա Էրուսլանովան անվանել է սրտի կաթվածի, ինսուլտի և քաղցկեղի տարբեր տեսակների դեմ բաղադրատոմս։ Նրա խոսքերը մեջբերել է Комсомольская правда-ն։
Մասնագետի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունն այս հիվանդությունների կանխարգելման գերազանց տարբերակ է։ «Մասնավորապես, դա հաստատվել է մեծ ուսումնասիրությամբ, որին մասնակցել են 20-ից 70 տարեկան ավելի քան կես միլիոն կամավորներ»,- ասել է նա։
Բժիշկը նշել է, որ մինչև վերջերս մեծ տարիքում ուժային մարզումների նկատմամբ վերաբերմունքը զգուշավոր և նույնիսկ բացասական է եղել, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ թվով հետազոտություններ են հրապարակվել, որոնք ցույց են տվել, որ թուլացած մարդկանց մոտ նման ֆիզիկական ակտիվության ավելացումն այլ տեսակի գործունեությանը, նույնիսկ ծերունական ասթենիայի դեպքում, դրական է ազդում առողջության վրա:
«Այսօր բոլոր տարիքի մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթական երկու ուժային մարզում կատարել։ Բացի այդ, շատ կարևոր է վարժությունների անհատական ճիշտ ընտրությունը և անվտանգության կանոնների պահպանումը»,- ասել է բժիշկը։