Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ոստիկանությունը հարսանիքին միջամտել է փեսայի ընկերուհու խնդրանքով։ Հայտնել է The Times of India-ն։
Աղջիկը անսպասելիորեն պարզել է, որ ընտանիքը փորձել է իր երիտասարդ սիրեցյալին ուրիշի հետ ամուսնացնել։ Նա գնացել է ոստիկանություն, բողոքել է դավաճանությունից ու հասել իր փեսայի ձերբակալությանը։ Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել հարսանեկան երթն ու կայարան բերման ենթարկել կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին՝ աղջկան, վերջինի ընկերոջն ու հարսնացուի հարազատներին։
Գյուղի ավագանին զբաղվել է վեճի լուծումով։ Նրանց հաջողվել է լուծում գտնել , որը բավարարել է բոլոր կողմերին։ Հարսը նույն օրը համաձայնել է ամուսնանալ փեսայի կրտսեր եղբոր հետ, իսկ փեսան խոստացել է, որ շուտով կամուսնանա իր ընկերուհու հետ։ Դրանից հետո բոլորին ազատ են արձակել։