Վրաստանի խորհրդարանում նորից ծեծկռտուք է եղել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանում նորից ծեծկռտուք է եղել: Հայտնել է «Սպուտնիկ Վրաստանը»։
Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Խատիա Դեկանոիձեն շշեր է նետել խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաչարաշվիլիի վրա։
Հաղորդվում է, որ Մաչարաշվիլին նրան (Ուկրաինայի ազգային ոստիկանության նախկին ղեկավարին) մեղադրել է իր երկիրը վաճառելու համար՝ հանուն այլ երկրում պաշտոնի։
8 ընդդիմադիր պատգամավոր հեռացվել է դահլիճից, ևս մի քանիսը լքել են նիստը՝ ի նշան բողոքի:
Տեսանյութն այստեղ