Սամբիստ Բորիս Շատվերյանը՝ ոսկե, կարատեիստ Սուրեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր

Սամբիստ Բորիս Շատվերյանը՝ ոսկե, կարատեիստ Սուրեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր

Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանն արդեն երկրորդ ոսկե մեդալն ունի:

Բելառուսական Ժլոբին քաղաքում ընթացող սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականից 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթելով բելառուս և ղազախ մարզիկներին` դուրս էր եկել եզրափակիչ: Շատվերյանը եզրափակիչում ուժերը պետք է չափեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, բայց մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել: Բորիս Շատվերյանը Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ԱՊՀ խաղերում: 

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ։ Նա եզրափակիչում 2:3 հաշվով պարտվել է ռուսաստանցի մրցակցին։

Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճիըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունեն հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ ՍուրենՀարությույանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը: