Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը հայ մարզիկների մասնակցության հարցը դեռ անորոշ է

Երևանը փոքր-ինչ ավելի անվտանգության երաշխիքներ էր ուզում. այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Հրաձգության միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
«Հայաստանի համար մեր դռները միշտ բաց են, նրանք կարող են գալ և մասնակցել: Կազմկոմիտեն բոլորի համար ստեղծել է հավասար պայմաններ»,- ասել է Վիլի Գրիլը՝ մեկնաբանելով Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության հարցը Բաքվում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը։
Այս պահին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը հայ մարզիկների մասնակցության հարցը դեռ անորոշ է։
Նշենք, որ այսօրվանից Բաքվում մեկնարկում է հրաձգության աշխարհի առաջնությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 1-ը։