Մահվան վախը կա գրեթե յուրաքանչյուր մարդու մեջ, նույնիսկ եթե փորձում ենք այդ մասին չմտածել։ Այն խորն է արմատացած՝ մեր գիտակցության բուն էության մեջ։ Մենք վախենում ենք անհայտությունից, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում «այն կողմում»։ Արդյոք այնտեղ ինչ-որ բան կա՞, թե՞ պարզապես խավար է ու դատարկություն։ Մարդկային ուղեղը չի հանդուրժում անորոշությունը. մենք սովոր ենք ամեն ինչ վերահսկել, իսկ մահը միակ բանն է, որն անհնար է հասկանալ կամ կանգնեցնել։
Շատ ուսումնասիրություններ համակարծիք են, որ մահվան վախից հետո մարդուն ամենից շատ վախեցնում է ծաղրի առարկա դառնալու կամ մերժված լինելու վախը։ Ավելի պարզ ասած՝ բեմի, օտար հայացքների և գնահատականի վախը։
Հանրային ելույթները կայուն տեղ են գրավում ամբողջ աշխարհում ամենատարածված ֆոբիաների ցանկում։ Մարդիկ վախենում են ոչ թե բարձրախոսից կամ դահլիճից, այլ նրանից, թե ինչ կմտածեն մյուսները. «հանկարծ կմոռանամ բառերը, կկարմրեմ, հիմարություն կանեմ, և այդ ամենը կտեսնեն»։
Բայց սա միայն մարմնին չի վերաբերում։ Մենք վախենում ենք նաև նրանց համար, ովքեր կմնան։ Ի՞նչ կլինի մտերիմների հետ։ Ինչպե՞ս նրանք կհաղթահարեն։ Արդյոք մեզնից հետո գոնե ինչ-որ հետք կմնա՞։ Հենց այս պատճառով են մարդիկ ձգտում ինչ-որ բան ստեղծել, հիշողություն թողնել, կյանքն իզուր չապրել։ Գիտնականները գտել են սրա բացատրությունը։ Երբ մարդն իրեն մերժված է զգում, ուղեղում ակտիվանում են նույն հատվածները, ինչ ֆիզիկական ցավի դեպքում։ Ըստ էության, ուղեղի համար սոցիալական նվաստացումը իսկական վերք է, պարզապես անտեսանելի։ Այդ պատճառով խայտառակ լինելու վախը թուլություն կամ ամաչկոտություն չէ, այլ մեզանում ներդրված գոյատևման մեխանիզմ։ Հնագույն մարդու համար ցեղից վտարվելը մահ էր նշանակում, և այդ բնազդը մինչ օրս ապրում է մեր ներսում։
Վիճակագրության համաձայն՝ մեծահասակների մոտ 7%-ն ամեն տարի բախվում է սոցիալական տագնապային խանգարման, իսկ յուրաքանչյուր տասներորդը կյանքում գոնե մեկ անգամ զգում է գնահատման խուճապային վախ։ Ընդ որում, եթե խոսենք գլոբալ տագնապների մասին, մարդիկ ավելի հաճախ վախենում են հիվանդությունից կամ մտերիմների կորստից։ Սակայն անձնական, «ներքին» վախերի շարքում մերժված լինելու վախը վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ անմիջապես մահվան վախից հետո։
