Կենդանակերպի այս նշանների երջանկության միակ պայմանը մարտին. Գլոբայի կանխատեսումը

Կենդանակերպի այս նշանների երջանկության միակ պայմանը մարտին. Գլոբայի կանխատեսումը

Հայտնի աստղագուշակ Թամարա Գլոբան YouTube-ի իր ալիքում կիսվել է մարտ ամսվա իր կանխատեսմամբ՝ նշելով կենդանակերպի որոշ նշանների երջանկության և բախտի պայմանները։

ԽՈՅ. Մարտը նրանց համար կարևոր հետաքրքիր իրադարձություններ կբացի, որոնք կապված կլինեն ընկերների և անձնական գործերի հետ։ Ամսվա առաջին շաբաթները ապագայի համար հիմքեր ստեղծելու ժամանակն են: Ընկերները ձեզ կհիշեցնեն իրենց մասին, Խոյերը պլաններ կկազմեն ու ճանապարհներ կգտնեն ինքնաիրացման համար։ «Շատ զգույշ եղեք ֆինանսական նախագծերում և հարցերում, հատկապես ամսվա առաջին տասնօրյակի վերջում և երկրորդ տասնօրյակի սկզբում», - վստահեցրել է Թամարա Գլոբան:

Խոյերի ինտելեկտուալ ունակություններն առաջին պլան կգան ամսվա երկրորդ տասնօրյակում։ Դրանց շնորհիվ Կենդանակերպի այս նշանը երկար տարիներ հնարավորություն կունենա առաջ մղել իր գաղափարները, օգտակար շփումներ հաստատել ու սկսել խոստումնալի բիզնես։

ՑՈՒԼ. Նրանք կհայտնվեն երկարամյա ընկերների ուշադրության կենտրոնում, ովքեր ամսվա սկզբին նրանց նոր նախագծեր կառաջարկեն։ Բայց դրանք դժվար թե հաջողակ ու երկարաժամկետ լինեն: Ուստի ավելի լավ է հրաժարվել կասկածելի գործերին մասնակցել։ Ամսվա երկրորդ կեսն ամենահաջողն է, այն լավ հնարավորություններ կբերի ստեղծագործական և անձնական գործերում։ Ցուլերին աշխատանքում փոփոխություններ կզգան։ Նրանց կմտահոգեն նաեւ սիրելիների գործերը։ Կենդանակերպի այս նշանը կզբաղվի նոր պլանի առաջխաղացմամբ, որը հաջող կլինի: Ցուլերը պատրաստվում են տարվա նոր փուլին։ Նրանք ցույց կտան իրենց լավագույն կողմերը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ամսվա սկզբին բարձր ղեկավարության որոշմամբ նրանց սպասվում է որոշ նախագծերի կասեցում։ Կարելի է ասել, որ ղեկավարները կդանդաղեցնեն կենդանակերպի այս նշանի բոլոր գաղափարները։ Հենց մտերիմ մարդիկ ու հատկապես ընկերները զգալի հաջողություններ կբերեն Երկվորյակներին։ Ընդհանուր ջանքերը բարենպաստ զարգացում կբերեն այս նշանին։ Նրանք ապագայում փոփոխությունների կհանդիպեն։ Նրանք, ովքեր թանկ են Երկվորյակների համար, աջակցության կարիք կունենան։ Սրանք կարող են լինել ընկերներ կամ ընտանիքի անդամներ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Նրանց համար մարտը կլինի կարևոր ձեռքբերումների և փոփոխությունների շրջան։ Նրանք իրենց համար կարիերայի նոր ծրագիր կկառուցեն։ Գաղափարներն ինքնուրույն կհայտնվեն, իսկ ղեկավարությունն ամեն ինչ կանի նոր նախագծերը խթանելու համար։ Խեցգետինները պետք է հոգ տանեն իրենց սիրելիների և ընտանիքի մասին: Առաջին պլան կգան բնակարանային խնդիրները։ Երկար ճանապարհներն ու ճանապարհորդությունները փոփոխություններ կբերեն կենդանակերպի այս նշանին։ Տնից հեռու նրանց կսպասեն խոստումնալից նախագծեր, որոնք նյութական հաջողություն կապահովեն։ Ճանապարհորդելիս պետք է զգույշ լինել և մեծ ուշադրություն դարձնել: