Մարտի 4, մինիկիսաշրջազգեստի օրը և այլն․ ի՞նչ տոն է այսօր նշվում աշխարհում

Մարտի 4, մինիկիսաշրջազգեստի օրը և այլն․ ի՞նչ տոն է այսօր նշվում  աշխարհում

Մարտի 4-ը պատմության մեջ մտել է որպես հեղափոխական նորաձևության և երաժշտության համար: Տարբեր տարիներին այս օրը ծնվել են մինի կիսաշրջազգեստն ու խոսափողը, ծնվել է աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը։ Գրել է Lenta.ru-ն։

Մինի կիսաշրջազգեստի օր
1965 թվականի մարտի 4-ին աշխարհն առաջին անգամ տեսավ մինի կիսաշրջազգեստը։ Հագուստը ներկայացրել է ամերիկացի դիզայներ Մերի Քվանտը Բրոդվեյում։ Այս իրադարձության մասին հաղորդումը սենսացիա էր առաջացրել։ Հասարակության հետաքրքրությունը խթանելով՝ Քվանտը Նյու Յորքի փողոցներ էր բերել մինիկիսաշրջազգեստով մոդելներին, որոնք ամբողջովին կաթվածահար էին արել մեքենաների երթևեկությունը Մանհեթենի շրջանում:

Գիրության դեմ պայքարի միջազգային օր
Մարտի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է գիրության դեմ պայքարի միջազգային օրը։ Այն ի սկզբանե եղել է հոկտեմբերի 11-ին, սակայն 2020 թվականին ամսաթիվը փոխվել է։ Այս օրը ընդունված է մարդկանց պատմել ու հիշեցնել շատ ուտելու արդյունքում ձեռք բերված ավելորդ քաշի վտանգների մասին։

Անտոնիո Վիվալդի
Վենետիկյան կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդին ծնվել է 1678 թվականի մարտի 4-ին։ Քչերը գիտեն, որ Վիվալդին վանական է դարձել 1693 թվականին։ Սակայն նա չի ապրել վանքում, այլ մնացել է տանը։ Պատմաբանները ենթադրում են, որ դա պայմանավորված է եղել կոմպոզիտորի ծանր հիվանդությամբ։