Ռումինիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Ռումինիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Ռումինիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Այս մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Անդել Տիլվերը «կամավորների կոալիցիայի» ռազմական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հինգշաբթի օրը Բրյուսելում հանդիպման ժամանակ։

Սակայն վերլուծվում է հետկոնֆլիկտային երաշխիքների ապահովման մեջ ներգրավված միջազգային ուժերին նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

Տիլվերը նաև նշել է, որ ծովային անվտանգության և նավարկության ազատության ապահովումը ապագա խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է։ «Ռումինիան, որն Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի երկրներից ամենաերկար ցամաքային և ծովային սահմաններով է, ուղղակի շահագրգռված է հակամարտությունը դադարեցնելու և խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, որը կներառի Ուկրաինայի անվտանգության ամուր երաշխիքներ», - ընդգծել է նա: