Վրաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունը հետաձգվել է

Վրաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունը հետաձգվել է

Բաքվի և Թբիլիսիի միջև մարդատար երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն երթուղիների վերսկսման ստույգ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ, հայտնել է «Վրացական երկաթուղիները» ընկերությունը, գրել են ԶԼՄ-ները։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2020 թվականի մարտից դադարեցվել է գնացքների երթևեկությունը Ադրբեջանի և Վրաստանի միջև։ Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ հաղորդակցությունը կսկսվի մայիսի 1-ից։