Տարին լարված է սկսվել, Ադրբեջանի հայտարարությունները հստակ էին․ Մելիքյան

Ալիևի խոսքում որևէ նորություն չկար, և այն բացարձակ ուղղված չէր ներքին լսարանին, քանի որ այդ երկիրը որևէ պատճառ չունի ներքին լսարանին պոպուլիստական խոսքով կերակրելու։ Այդ մասին այօսր «Հայկական օրակարգի» հերթական քննարկման շրջանակում ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Ըստ նրա՝ Հայաստանին ու միջազգային հանրությանն էր ուղղված Ալիևի այդ հայտարարությունը։
«Այստեղ կար թելադրանք, կար պարտադրանք, ու ներկայացվում էին այն դիրքորոշումները, որոնք մենք, արդեն մի քանի տարի է, լսում ենք Ադրբեջանի պաշտոնյաների կողմից»,- նկատեց նա։

Նշենք, որ մինչ այս պահը հայկական կողմից արձագանք չկա, եթե լինի էլ, ապա ըստ Մելիքյանի, մեր շահից բխող չի լինի այդ արձագանքը։

«Փորձ է արվելու ցույց տալ, որ ամենևին էլ սա այն խոսույթը չէ, ինչ ընկալվել է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։