Աշոտյանի վրա գործ կարած քննիչը դարձավ երկու մարզերի քննչական վարչության պետ․ Մկրտչյան

Ընդամենը մի քանի օր էր՝ ինչ սկսվել էր 2024-ը, երբ հերթական քաղաքական պատվերը կատարվեց ու երեք ամսով երկարաձգվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ որևէ ապացույց չկար, տուժողն անգամ խոստովանեց, որ չի ճանաչում Արմեն Աշոտյանին, նրա նախարարության օրոք չի էլ աշխատել, բայց պատվերն իջեցված էր, ու կալանքը երկարաձգեցին։

«Բացի այդ, շնորհավորում են Արմեն Աշոտյանի գործը քննող քննիչին, որը սովորական քննիչից վերածվեց երկու մարզերի քննչական վարչության ղեկավար»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։