Սևանա լճից նախորդ տարվա համեմատ գրեթե երեք անգամ քիչ սիգ կթույլատրվի որսալ

Սևանա լճում որսի նոր չափաքանակ ենք հաստատում։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նրա խոսքով՝ ԳԱԱ-ից ստացված տվյալների համաձայն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի մեկը  կարող ենք սահմանել 257 տոննա քվոտայի շրջանում որս իրականացնելու թույլտվություն։

«Մենք 2020 թվականից ենք սկսել քվոտայի տրամադրումը, և 2020-2021 թվականներին այն եղել է 300 տոննայի սահմանում, 2022-2023-ին եղել է 600 տոննայի սահմանում, իսկ այս տարի՝ 257 տոննայի»,- ներկայացրեց Սիմիդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։