Ֆուտբոլով սկսեց, հասավ Դաշնակցությանը. Վահագն Ալեքսանյանի «նարատիվը»
2008 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, Հոլանդիա-Ռուսաստան հանդիպմանն ընդառաջ բակում առաջին անգամ լսեցի՝ եղբայր, պետք է Ռուսաստանին բալետ անել, որովհետև եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան մեզ կուտի։ Հիմա ձեզ թվում ա, որ մեր ընդդիմության նարատիվը ինչ-որ բանով տարբերվու՞մ է իմ ասածից. Ոչ, ոչ մի բանով չի տարբերվում։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հերթական անգամ կենտրոնանալով Դաշնակցության վրա:
«Ընդդիմության ամբողջ նարատիվը՝ պետք է դիմադրել, Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են մեզ ոչնչացնել: Բնականաբար, ճշմարտություն կա։ ԽՍՀՄ-ի ձևավորումից հետո Դաշնակցության դիմադրության ճակատը եղել ա ՀՀ անկախացումը, բայց ինչ-որ մի պահից սկսած սովետական ԿԳԲ-ն կարողացավ այնքան գործակալներ ներդնել Դաշնակցության շարքերը, որ ամբողջ կուսակցությունն անցավ իր ամբողջական վերահսկողության տակ և այլևս չէր պայքարում ԽՍՀՄ-ի դեմ, դիմադրության ճակատը դարձավ Թուրքիան և հասան այն մակարդակի, որ Դաշնակցությունն ամբողջությամբ անցավ ԽՍՀՄ-ի վերահսկողության տակ։ Նարատիվները ԽՍՀՄ-ն է ներդրել Դաշնակցության մեջ, որ Դաշնակցությունը պայքարելու առիթ ունենա, որ յան տա ԽՍՀՄ-ի դեմ պայքարելուց»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում