Ֆրանցիսկոս պապն առաջարկում է հանդիպում կազմակերպել պատրիարք Կիրիլի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է հանդիպել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայի օդանավակայաններից մեկում, որտեղ Պապը կանգառ կանի Մոնղոլիա մեկնելուց առաջ. գրում է TAСС-ը։
Նրա խոսքով՝ պատրիարք Կիրիլի և Հռոմի պապի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականին Հավանայի օդանավակայանում, ուստի նման հանդիպում այժմ ևս կարող է անցկացվել։