Իրանում ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով ոստիկաններ են զոհվել

Իրանում ահաբեկչական խմբավորման զինված հարձակման հետեւանքով չորս ոստիկան է զոհվել:
Միջադեպը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևելյան նահանգում՝ Սիստան և Բելուջիստանում, գրում է Tasnim-ը՝ տարածաշրջանի դատախազությանը հղումով։
Հանցագործների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Դեռ ոչ մի ակտիվ զինված խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել։