Բժիշկը նշել է, որ խռպոտությունը կարող է վկայել վահանաձև գեղձի խնդիրների մասին

Բժիշկը նշել է, որ խռպոտությունը կարող է վկայել վահանաձև գեղձի խնդիրների մասին

Քիթ-կոկորդ-ականջաբան, բժիշկ Դմիտրի Շուբինը «Գազետա»-ի հետ զրույցում զգուշացրել է, որ խռպոտությունը կարող է վկայել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին։

Մասնագետը պարզաբանել է, որ վահանաձև գեղձի հորմոնների պակասի դեպքում մարդն ունենում է մկանային համակարգի թուլություն, ինչը հանգեցնում է նրան, որ ձայնային ծալքերը չեն փակվում։

Ավելին, եթե վահանաձև գեղձը չափազանց շատ հորմոններ է արտադրում, ձայնային ծալքերը նույնպես կարող են չփակվել արագ հոգնածության պատճառով։

«Կոկորդը հորմոնից կախված օրգան է, և հիվանդի ձայնի որակն ուղղակիորեն կախված է նրա հորմոնալ կարգավիճակից»,- պարզաբանել է փորձագետը։