Նոյեմբերի 1-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ նշված սննդի կետում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոմիկ Մ․-ն, 48-ամյա Արա Ս․-ն, 37-ամայ Մամիկոն Ղ․-ն, և 57-ամյա Գագիկ Հ․-ն Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում իրենց համար հատկացված առանձին սենյակում ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից կրակոցներ են արձակել։
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի ինքնաձիգի կրակված փամփուշտի պարկուճ։
Աղբյուրը նաև հայտնում է, որ նրանցից երկուսը Գեղարքունիքի մարզում իրենց համարում են քրեական հեղինակություն, սակայն շատերը հումորով են վերաբերվում նրանց, երբ հայտարարում են, որ իրենք «ավտարիտետներ» են։