Նախագահ Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա մեզ տիրանալ. Կանադայի վարչապետ

«Մեր հին հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, որոնք հիմնված էին անընդհատ աճող ինտեգրման վրա, ավարտվել են: Միացյալ Նահանգների կողմից աջակցվող բաց գլոբալ առևտրային համակարգը, մի համակարգ, որին Կանադան հենվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, մի համակարգ, որը, թեև կատարյալ չէ, բայց տասնամյակներ շարունակ օգնել է ապահովել մեր երկրի բարգավաճումը, ավարտվել է, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Կարնին Օտտավայում իր հաղթական ելույթի ժամանակ:
«Սա ողբերգություն է, բայց նաև նոր իրականություն», - ընդգծել է նա:
«Ամերիկան ուզում է մեր հողը, մեր ռեսուրսները, մեր ջուրը, մեր երկիրը։ Սրանք դատարկ սպառնալիքներ չեն։ Նախագահ Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա մեզ տիրանալ։ Դա երբեք տեղի չի ունենա», - նշել է Կարնին։
Իշխող Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել ապրիլի 28-ին:
Քվեարկությունների 99%-ի հաշվարկի արդյունքներով՝ լիբերալները ստացել է 43.5%՝ առաջատար լինելով 168 ընտրատարածքներում, մինչդեռ պահպանողականները՝ 41.4%՝ առաջատար լինելով 144-ում: Վերջինիս առաջնորդ Պիեռ Պուալիեւրը ընդունեց պարտությունը: