Խոշոր հրդեհ էլեկտրական ենթակայանում, մոտակա տներից մոտ 80 մարդ է տարհանվել․ Լոնդոն (տեսանյութ)

Լոնդոնի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։
Մոտակա տներից մոտ 80 մարդ է տարհանվել։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ քաղաքի արևմուտքում հրդեհ է բռնկվել էլեկտրական տրանսֆորմատորում, հայտնել է «Sky News»-ը։
Կրակը տարածվել է նաև մոտակա բնակելի շենքի կտուր։ Հրշեջ բրիգադան դեպքի մասին հաղորդող ավելի քան 170 զանգ է ստացել։ Դեպքի վայր է ժամանել 15 հրշեջ մեքենա։
Տեսանյութն այստեղ