«Մահվան խումբ»․ ՉԼ-ի կենտրոնական հանդիպումները

«Մահվան խումբ»․ ՉԼ-ի կենտրոնական հանդիպումները

Չեմպիոնների լիգայի կենտրոնական հանդիպումները։

«Մահվան խմբում» (F խումբ) 21:45-ին Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի «Նյուքասլ Յունայթեդին»։ Առաջին խաղում գերմանական ակումբին հաջողվել էր «Սեյնթ Ջեյմս Պարկում» 0-1 հաշվով հաղթանակ տանել։

Ժամը 00։00-ին կմեկնարկի «Միլան» - «Փարիզ Սեն Ժերմեն» հանդիպումը։ Առաջին խաղի ժամանակ ՊՍԺ-ն  «Պարկ դը Պրենսում» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Ռոսոներների» դարպասը։

Խմբի առաջատարը փարիզյան ակումբն է, որն ունի 6 միավոր։ «Կաչաղակներն» ու «Մեղուներն» ունեն 4-ական միավոր։ «Միլանը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը։