«Նա սիրում է Բասկերի երկիրը»․ իսպանական ակումբը հայտարարել է Արսեն Զախարյանի ադապտացիայի ավարտի մասին

«Նա սիրում է Բասկերի երկիրը»․ իսպանական ակումբը հայտարարել է Արսեն Զախարյանի ադապտացիայի ավարտի մասին

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի մամուլի խոսնակ Յոն Անդեր Մունդուատեն խոսել է ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ թիմին հարմարվելու մասին։ Գրել է Sport24-ը։

Նրա խոսքով՝ այս գործընթացն ավարտված է։ «Նա լավ է աշխատում թիմում և հասկանում է ամեն ինչ: Ինչ վերաբերում է մշակույթին ու մտածելակերպին։ Զախարյանը նաև սովոր է սրան։ Նա սիրում է Բասկերի երկիրը»,- ասել է Մունդուատեն:

Նախապես հայտնի էր դարձել Ռուսաստանի հավաքականի կազմը նոյեմբերի ուսումնամարզական հավաքի համար։ Զախարյանը հրավիրվածների հայտացուցակում չի եղել։ 

Հայազգի պլեյմեյքերը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին։ 20-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով՝ մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։ Մինչ այս մարզիկը «Դինամոյում» է հանդես եկել 3 տարի։