Ի՞նչ է հայտնի նոր Հռոմի պապի մասին

Ի՞նչ է հայտնի նոր Հռոմի պապի մասին

Կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը դարձավ առաջին ամերիկացին, որը զբաղեցրեց Սուրբ աթոռը։ Նա վերցրեց Լևոն XIV անունը։

Ռոբերտ Պրևոստը, 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում՝ իտալացի, ֆրանսիացի և իսպանացի ծնողների ընտանիքում։

Նա ստացել է մաթեմատիկոսի աստիճան Ֆիլադելֆիայում և 1977 թվականին միացել է Սուրբ Ավգուստինոսի միաբանությանը, ավելի ուշ դառնալով միաբանության գլխավոր առաջնորդը ամբողջ աշխարհում։

Նրա ծառայության զգալի մասն անցկացրել է Պերուում, որտեղ ձեռք է բերել արդյունավետ և բազմակողմանի եկեղեցական առաջնորդի համբավ։

Նա աչքի է ընկնում չափավորությամբ։ Ինչպես իր նախորդ Ֆրանցիսկոսը, նա կապեր ունի Լատինական Ամերիկայի հետ։

Նոր Հռոմի պապը հավատացյալներին ուղղված իր առաջին ուղերձում խոսեց խաղաղության և իր նախորդ Ֆրանցիսկոսի գծի շարունակության մասին։

Ավելին՝ այստեղ