Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապին ընտրության կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապին ընտրության կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հռոմի պապ Լևոն XIV-ին (աշխարհում՝ Ռոբերտ Պրևոստին) ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Կրեմլի կայքում։

Իր շնորհավորանքում Պուտինը վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Վատիկանի միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ու փոխգործակցությունը կշարունակեն զարգանալ քրիստոնեական արժեքների հիման վրա։

Ռուսաստանի նախագահը նաև մաղթել է Լևոն XIV-ին հաջողություններ իրեն վստահված առաքելության կատարման գործում, առողջություն և բարեկեցություն։

Մինչ այդ, Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջին անգամ Վատիկանում դիմել է  հավատացյալներին և արտասանել իր առաջին ելույթը։