Հանդիպումը կկայանա այսօր. նախկին նախագահները կհանդիպեն Էջմիածնում

Հանդիպումը կկայանա այսօր. նախկին նախագահները կհանդիպեն Էջմիածնում

MediaHub-ի տեղեկություններով՝ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկայանա Հայաստանի նախկին նախագահների և կաթողիկոսի հանդիպումը:

Ըստ մեր աղբյուրի՝ հանդիպման օրակարգն այս օրերին մեկն է՝ քննարկել և գտնել ստեղծված իրավիճակից լուծումներ, որոնցում իր կարևոր դերակատարումը կունենան ոչ միայն երկրի նախկին ղեկավարները, այլև եկեղեցին:

Նշենք, որ հանրությունը մեծ սպասելիքներ ունի այս հանդիպման արդյունքներից:

Հիշեցնենք, որ այս ձևաչափով հանդիպման առաջարկ էր հնչեցրել Հայաստանի ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Մինչ այս պահը հայտնի է, որ Գարեգին Երկրորդն առանձին հանդիպումներ է ունեցել նախկին նախագահների հետ:

MediaHub-ն այսօր ավելի վաղ Մայր Աթոռից փորձեց ճշտել այսօր կայանալիք հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը նշել էր, որ եթե նման հանդիպում լինի և եթե իրենք նպատակահարմար համարեն, ապա այդ հանդիպման մասին մամուլին տեղյակ կպահեն։

Հարցին, բայց արդյո՞ք նման հանդիպում նախատեսվում է, Եսայի քահանա Արթենյանը պատասխանել էր՝ որևէ բան չի կարող ասել։