Facebook-ն է քննարկում. Էս հողը ներծծված ա իմ ու իմ ընկերների արյունով, իմ մահից հետո չխռովես հայրենիքիցս

Facebook-ն է քննարկում. Էս հողը ներծծված ա իմ ու իմ ընկերների արյունով, իմ մահից հետո չխռովես հայրենիքիցս

Օգտատեր Մելինե Վարդանյանը գրում է.

Բուժքույրի գրառում է.

«Ես բուժքույր եմ ու էս պատերազմական օրերին շատ են բերում վիրավոր զինվորների։ Հերթական անգամ մի զինվորի բերեցին, ով անգիտակից վիճակում էր, նրան արագ բուժօգնություն ցույց տվեցինք։ Զինվորի շորերը դասավորելիս գրպանից մի գրություն գտա, որից շտա սրտնեղեցի։

Մեր զինվորը հասկանալով, որ մարտերը շատ թեժ են լինելու, մի փոքր հանգիստ ժամանակ առանձնացել էր զինակիցներից ու հրաժեշտի նամակ գրել մորը։

Նա մտածել էր, որ գուցե էլ երբեք չտեսնի մորն ու հասկանալով , որ մայրը ցավից կկործանվի նամակով փորձել էր սփոփել մորը։

Նա գրել էր․ «Մամ ջան, եթե էս նամակը կարդում ես, ուրեմն ես չկամ, բայց չկամ ֆիզիկապես, իմ հոգին կա ու միշտ քեզ հետևելու ա երկնքից։ Խնդրում եմ քո մեջ ուժ կգտնես ու կապրես, կապրես հանուն իմ քուրիկների ու իմ պապայի։ Ես քեզ շատ եմ սիրում, մամաս։ Ես վերջին խնդրանք ունեմ։ Էս հողը ներծծված ա իմ ու իմ ընկերների արյունով, իմ մահից հետո չխռովես հայրենիքիցս ու չթողնես մեր երկիրը։ Իմ հոգին թևածելու ա հայրենի հողի վրա․․․

Պինդ մնա»։