Լոռու և Արմավիրի մարզպետների նկատմամբ քրեական վարույթներ հարուցվե՞լ են
Վարչապետի՝ մարզային այցերից հետո մենք տեսանք բազմաթիվ հրաժարականի դիմումներ, համապատասխան պաշտոնյաների նկատմամբ իրականացված սանկցիաներ՝ այն առումով, որ թերի աշխատանքները պետք է ունենան իրենց հետևանքները։ Այդ մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ դեռևս քրեական վարույթներ չեն հարուցվել, բայց, բնականաբար, իրավապահներն ուսումնասիրում են, որ հասկանան՝ արդյո՞ք այդ մրցույթի հաղթահարման առաջադրանքներում կան անհամապատասխանություններ։
«Եթե ինչ-որ մեկն ընդունել է գույք, ապրանք, որը չի համապատասխանել պայմանագրային ստանդրատներին, ապա պետք է հետևանք լինի»,- նշեց Մինասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ նախկինում դա կարող էր լինել ոչ հանրային, բայց հիմա թափանցիկ են գործընթացները, ինչն ազդակ է, թե ինչպես է պետք աշխատել, ու ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։