Ի՞նչ է արվում Ադրբեջանում գտնվող հայ ռազմաքաղաքական գործիչներին ՀՀ վերադարձնելու համար
Դեռևս Ադրբեջանում գտնվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն իրականացնում է դիվանագիտական աշխատանք, այսինքն՝ մեր դեսպանների միջոցով միջազգային հարթակներում ներկայացնում է՝ ինչ է տեղի ունեցել, բացի այդ, ԿԽՄԿ գործընկերների միջոցով է իրականացվում կապի հաստատում։ Այդ մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ միջազգային դատական ատյաններում։
«Ես համոզված եմ, որ տարվող աշխատանքները մեծածավալ են, ու առաջիկայում հնարավորություն կունենանք ներկայացնել՝ ուր ենք հասել»,- նշեց նա։
Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք գերիների թվաքանակը ներկայացնում են՝ հիմք ընդունելով ՔԿ հրապարակած տվյալները։
Մանրամասները՝ տեսանյութում։