Այսօր՝ Հայաստան Մ17 – Թուրքիա Մ17 ֆուտբոլային հանդիպում

Այսօր՝ Հայաստան Մ17 – Թուրքիա Մ17 ֆուտբոլային հանդիպում

Հայաստանի կանանց Մ17 հավաքականն այսօր կմեկնարկի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարում։

Առաջին խաղում մեր թիմը Արմավիրում կհյուրընկալի Թուրքիայի այդ տարիքային հավաքականին։  

Թիմերը նախկինում արդեն մեկ անգամ հանդիպել են։ 2010թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում մեր թիմը պարտվել էր 0։7 հաշվով։

Հայաստան Մ17 – Թուրքիա Մ17 կանանց հավաքականների հանդիպումը պետք է սկսվի ժամը 15։00-ին։