Քարիմ Բենզեման դարձավ Ֆրանսիայի ռեկորդակիր

Քարիմ Բենզեման դարձավ Ֆրանսիայի ռեկորդակիր

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման այսուհետ համարվում է ֆրանսիացի ֆուտբոլիստների մեջ լավագույն ռմբարկուն:

Ինչպես նշում է GOAL կայքը, նա երեկ կայացած «Մալյորկայի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ և իր կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 413-ի: Այդպիսով, Քարիմ Բենզեման գերազանցել է Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիին պատկանող ռեկորդը, որը իր անվան դիմաց գրանցել է 411 գոլ: