Մարդիկ ձախողում են իրենց գործը՝ երկրի անվտանգությունը, մնում է կախվել նախկիններից․ Քոչարյան

Առաջնահերթ պետք է փորձել օգնել և ամեն ինչ անել, որ ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակվեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Վերջինս, հիշեցնենք, այսօր ստանձնեց պատգամավորական մանդատը:

«Ես առաջին անգամ եմ մուտք գործում այս շենք և, ընդհանուր առմամբ, դեպքերի զարգացումը ինձ համար կանխատեսելի չէր, այս ամենը նոր է իմ համար»,- ասաց Քոչարյանը։

Լրագրողների հարցին, թե ՔՊ-ականները անընդհատ հիշեցնելու են «նախկին-ներկա», «թալանչի» և այլ թեզերը, Քոչարյանը ասաց, որ դրանք ենթադրություններ են, և եթե մարդիկ ձախողում են իրենց գործը՝ երկրի անվտանգությունը, ապա մնում է կախվել նախկիններից։ 

«Գուցե փորձեն ինձ հունից հանել, որ ֆիզիկական ուժ գործադրեմ, որ գնան ոստիկանություն բողոքներ գրեն։ Մի քանի տարի նույնն անում են տարբեր տեղեր, պետք է սառնասիրտ լինել»,- ասաց նա։  

Ապա հավելեց. «Առաջնային, միանշանակ, իշխանափոխությունն է, մնացած հարցերը հետագայում»:

Մանրամասները՝ տեսանյութում