Նախկինում Գեղարքունիքի սահմանը 79 կմ էր, իսկ հիմա՝ 140, ինչպե՞ս. Ղազարյան
Ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ նախկինում Գեղարքունիքի մարզի սահմանի երկարությունը 79 կմ էր, իսկ այժմ՝ 140 կմ։ 2016 թ-ից սկսած քանի՞ բնակավայր է դիտվել որպես սահմանամերձ և հիմա քանիսն են։
Այս հարցը ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ուղղեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին։
«Գեղարքունիքում սահմանային են դարձել՝ Ճամբարակը, Վահանը, Վարդենիսում ավելացել են Ներքին Շորժան և Վերին Շորժան, Գեղամասարում՝ Սոթքը, Ազատը, Կութը և Նորաբակը»,- թվարկեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում