Ինչ վիճակում են Ստեփանակերտի պայթյունից տուժած արցախցիները

Ինչ վիճակում են Ստեփանակերտի պայթյունից տուժած արցախցիները

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» գտնվող արցախցիները, որոնք Ստեփանակերտում օրեր առաջ պայթյունի հետևանքով տուժել էին, շարունակում են իրենց բուժումը։  Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։

«Այն արցախցիները, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են եղել, դեռ շարունակում են ծայրահեղ ծանր մնալ, բայց միջին ծանրության հիվանդների առողջական վիճակում բավականին դինամիկ փոփոխություններ ունենք, գրեթե բոլորն արդեն վիրահատվել են, հեղուկացված մաշկը հեռացվել է, մշակումներ են կատարվում, վիրակապումներ են արվում, բայց ռեանիմացիոն հիվանդները դեռ ծանր են»,-ասաց նա։

Լիաննա Թորոսյան