Երեք կարմիր քարտ և ինքնագոլ. «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շիրակ»-ին

Երեք կարմիր քարտ և ինքնագոլ. «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շիրակ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի, 23-րդ տուրը եզրափակվեց «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  կարմիր քարտերով առատ այս խաղում երկու հեռացում եղավ «Շիրակ»-ի և մեկը` «Արարատ-Արմենիա»-ի կազմերում: Երևանյան թիմը կարողացավ առավելության հասնել Գյումրին ներկայացնող ակումբի նկատմամբ միայն մեկ գնդակի շնորհիվ: 78-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: «Շիրակ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսա Վիդիչը:

«Արարատ-Արմենիա»-«Շիրակ»` 1:0:

Այս տուրից հետո էլ մրցաշարային աղյուսակի առաջատարն անփոփոխ է: «Ուրարտու»-ն մնում է առաջատար 56 միավորով: 50 միավոր ունի «Արարատ-Արմենիա»-ն և եռյակը եզրափակում է Երևանի «Փյունիկ»-ը: