Բարսելոնան հյուրընկալվելիս հաղթեց Աթլետիկին

Բարսելոնան հյուրընկալվելիս հաղթեց Աթլետիկին

Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր Բիլբաոյի «Աթլետիկին» և հաղթեց 1։0 հաշվով, հայտնում է Armsport-ը։

Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Ռաֆինյան։

87-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ինյակի Ուիլյամսի խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությամբ։

«Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը 9 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Ռեալից»։

«Աթլետիկը» 33 միավորով 9-րդ տեղում է։