Ռուսաստանը Մոլդովային կոչ է արել սթափ մոտենալ Արևմուտքից ռազմական օգնություն ստանալու հարցին

Ռուսաստանը Մոլդովային կոչ է արել սթափ մոտենալ Արևմուտքից ռազմական օգնություն ստանալու հարցին

Ռուսաստանը Մոլդովային կոչ է անում հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Արևմուտքից ռազմական օգնություն ստանալու խնդրին, քանի որ այն չի նպաստելու երկրի անվտանգության ամրապնդմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ ճեպազրույցի ժամանակ։

«Հերթական անգամ մոլդովական կողմին կոչ ենք անում զուսպ մոտենալ Արևմուտքից ռազմական աջակցության տրամադրմանը. դա, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, հետապնդում է նպատակներ, որոնք հեռու են խաղաղության ու կայունության պահպանումից»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այսպիսի օգնությունն ավելի շատ նման է տարածքների յուրացման, ինչը «չի բխում Մոլդովայի շահերից»։

«Դժվար թե ՆԱՏՕ-ական զենքերով համալրվելը, ինչը խաթարում է հանրապետության չեզոք կարգավիճակը, նպաստի նրա անվտանգության ամրապնդմանը, Մերձդնեստրի կարգավորման բանակցություններում առաջընթացի համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է Զայցևը՝ հավելելով, որ Ռուսաստանը բազմիցս է անհանգստություն հայտնել Մոլդովային ռազմական և ռազմատեխնիկական ավելի սերտ համագործակցության մեջ ներգրավելու՝ Արևմուտքի ջանքերի կապակցությամբ։