Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհում առաջացած մարտահրավերները

Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհում առաջացած մարտահրավերները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Հանդիպման սկզբում ողջունելով դեսպանին, օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են և որպես հայ-ամերիկյան համագործակցության ձեռքբերում՝ բարձր գնահատել վերջերս ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց հետևանքով աշխարհում առաջացած մարտահրավերներին, այդ թվում՝ գնաճի և պարենային անվտանգության խնդիրներին և դրանց հակազդման հնարավորություններին:

Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Կառավարության բարեփոխումների օրակարգի արդիական հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում: